-
11.10.2020|
20:04
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության ֆոնին տարածաշրջանում ազդեցության հավելյալ կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ կարող է կորսվել Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը:
-
-
11.10.2020|
20:02
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ՝ ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
11.10.2020|
20:01
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Flightradar համակարգից լուսանկարներ։ «Սա Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար», - նշել է նա։
-
11.10.2020|
19:59
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը, հայտնում են Պաշտպանության բանակից:
-
11.10.2020|
19:58
Հռոմի պապն այսօր խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ հրադադարը կյանքեր կփրկի:
-
11.10.2020|
19:57
ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ:
-
11.10.2020|
19:56
Արցախի Ազգային Ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում, ապա և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ ասված է Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ:
-
11.10.2020|
19:55
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը:
-
11.10.2020|
19:53
Իսրայելյան հասարակությունը միանշանակ չի վերաբերվում Ադրբեջանին զենքի մատակարարման կառավարության որոշումներին: Վերջին օրերին զուսպ ու չեզոք էր մամուլը, շատ լրատվամիջոցներ շտապեցին ողջունել հումանիտար հրադադարի հաստատման հայտարարությունները: